Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ

Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 7-ին, ժամը 16:38-ին տեղեկություն է ստացել, որ Քեթի գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ` Ա. Մ.), «Volkswagen» (վարորդ` Ս. Մ.) և «VAZ» (վարորդ` Կ. Կ.) մակնիշների ավտոմեքենաները:

Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ (3).jpg (225 KB)

Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ֆ. Կ.-ն (ծնված 1958 թ.), Լ. Մ.-ն (ծնված 1984 թ.), Ս. Մ.-ն (ծնված 2000 թ.), Մ. Մ.-ն (ծնված 2000 թ.) և Ք. Բ.-ն (ծնված 1981 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն, որտեղ Մ. Մ.-ի և Ք. Բ.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Ֆ. Կ.-ն, Լ. Մ.-ն և Ս. Մ.-ն՝ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ (4).jpg (227 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]